Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումներից. ««Արմենիա»-վ «Մեր բակն» են ցույց տալիս, էս երգի մասն էր: Հերթական շոկի ալիքը ապտակեց ինձ-)):
Հեղափոխության արդյունքում մի երևույթ վստահաբար բոլորիս մոտ ա նկատվում, դա փոփոխությունների շոկն ա, ու էն կարգի փոփոխություններ, որ իրոք հեղափոխական կարելի է անվանել: Հեղափոխությունը մեզ բոլորիս հանել է մեր կոնֆորտ գոտուց և մենք անհանգստություն ու սթրես ենք ապրում: Բոլորս անխտիր:
Համարվում է, որ այս գոտում մարդիկ լարվում են, կենտրոնանում և լրացուցիչ ջանքեր գործադրում, որ կարող է արդյունավետության և զարգացման տանել: Սրան անվանում են օպտիմալ գործունեության գոտի:
Սթրեսի և անհանգստության մեծանալուն զուգընթաց մարդիկ մտնում են վտանգավոր գոտի, որտեղ արդյունավետությունը կտրուկ անկում է ապրում և այս գոտում նոր հեղափոխական վիճակներ կարող են առաջանալ, ավելի սթրեսային և վտանգավոր հետևանքներով:
Կարծում եմ, մենք հիմա օպտիմալ գործունեության գոտում ենք, ու եթե այստեղ շատ երկար մնանք և սա չվերածվի ավելացված արժեքի և արդյունքի, ապա սրան կհաջորդեն ոչ պակաս սթրեսային փոփոխություններ:
Տեսանյութը նայեք, ներկայի երևույթների հետ համադրեք, ու փորձեք զգալ շոկի ալիքը 🙂»: