
«Պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց 2018 թ. բյուջեի թվերը (մոդայիկ տերմինով ասած՝ նախնական ընթերցմամբ)։
Հետաքրքիր է, որ հարկերն ու մյուս մուտքերը հավաքվել ու ապահովվել են։ Սակայն 2018թ-ին 2017թ-ի համեմատ ծախսերը պակասել են 3,8 տոկոսով։ Բյուջեի բացված հաշվետվությունը, ըստ օրենքի, ներկայացվում է ապրիլ ամսին։ Հետևաբար, միայն ապրիլին կարելի կլինի համեմատել ու տեսնել, թե փողի առկայության պարագայում (պաշտոնապես հայտարարվող՝ առկայության) այս տարի, որ ոլորտներում են թերֆինանսավորվել բյուջեի ծախսերը։ Միևնույնն է՝ «Ինչո՞ւ»․ – հարցի պատասխանին չենք արժանանալու։ Ինչպես միշտ»,-
Ֆեյսբուքի իր էջում գրել է «168 Ժամի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը: