
JR East ընկերությունը ներկայացրել է ALFA-X նոր արագընթաց գնացքի նախատիպը: Նոր մոդելը կարող է զարգացնել մինչև 360 կմ/ժ արագություն, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում կատարելով Sankei թերթին:
Գնացքը կունենա 10 վագոն: Մոդելի կարևորագույն նորամուծություններից մեկը «քթի» երկարությունն է՝ 22մ: Այդպիսի կառուցվածքը կապահովի անհրաժեշտ առավելագույն արագությունը, ուղևորների սրահում լռությունը, ինչպես նաև կնվազեցնի թունելներում գնացքի ճնշումը: Նշվում է, որ մշակողները ծրագրում են փորձարկել գնացքի արագությունը մինչև 400 կմ/ժ:
Բացի այդ, նախագծողների առաջնահերթություններից վագոններում աղմուկի մակարդակը, ինչպես նաև թունելներով անցնելիս գնացքի ճնշումն իջեցնելն է: