Քաղաքացիներին հիվանդանոց չեն տեղափոխում. Նաիրա Զոհրաբյանը դիմեց առողջապահության նախարարին. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քաղաքացիներին հիվանդանոց չեն տեղափոխում. Նաիրա Զոհրաբյանը դիմեց առողջապահության նախարարին. factor.am

«Վերջին տասը օրերի ընթացքում քաղաքացիներից անընդհատ ահազանգեր եմ ստանում, որոնք դիմում են շտապօգնություն, այն գալիս է, սակայն հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց»,- այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ շտապօգնության աշխատակիցներն իրենց այդ քայլը պատճառաբանել են հիվանդանոցների ծանրաբեռնվածությամբ և նրանց հետ ունեցած պայմանավորվածությամբ, այն է՝ որևէ մեկին հիվանդանոց չտեղափոխել:

«Չհավատացի, փորձեցի տեղեկատվությունը ճշտել հիվանդանոցներից, պարզվեց՝ այո, տեղեկատվությունը ճիշտ է, հիվանդանոցները գերծանրաբեռնված են»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ դիմում է առողջապահության նախարարին և հորդորում նրան հստակ արձագանքել, թե ինչու մարդկանց չեն տեղափոխում հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am