Մինչև բուն ասելիքիս անցնելն ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել էն բոլոր մարդկանց ովքեր էս երկու օրերի ընթացքում ապացուցեցին, որ մենք «ստուկաչապետության» վերածելու հայրենիք չունենք: Առանձնահատուկ շնորհակալություն Tigran Atanesyan-ին, ով առանց մի րոպե վարանելու եկավ ու իր մասնագիտական ունակություններով կարևոր օգնություն ցուցաբերեց: Կոնստանտին Տեր-Նակալյանի և Narek Malyanի հետ իրոք ընկերացանք ու պարզեցինք, որ մենք բախտակիցներ ենք ու անգամ մեր մեջ «բաժանեցինք» իրավապահ կառույցները: Էսօր ես բացահայտեցի, որ մեր շարքերը բավականին ստվար են ու մենք իրոք մեծ ներուժ ունենք, որը շուտով ավելի մեծ արդյունավետությամբ ա երևալու: Շատ շատ շնորհակալ եմ բոլոր էն հարյուրավոր մարդկանցից, որոնք էս երկու օրվա ընթացքում երևացող ու չերևացող լուրջ աջակցություն ցույց տվեցին մեզ:
Սեյրան Օհանյանի մասին. Օհանյանի մասին ասելիք չունեմ: Օհանյանն ինքն իր մասին ամեն ինչ ասել է` տեռորիստ պաշտպանելով ու իր գերագույն գլխավոր հրամանատարի դեմ ցուցմունք տալով: Սեյրան Օհանյանն արդեն, իսկ գնդակահարվել է բարոյապես:
«Ստուկաչապետության» մասին. Նիկոլի ստեղծած բարքերի պտուղները մենք դեռ երկար ենք քաղելու, բայց էս ամեն ինչը շաաատ վտանգավոր մատնիչների ինստիտուտ ա ստեղծում, որի դեմը օր առաջ պետք է առնել ու ստեղ էլ մենք շատ համախոհներ ունենք: Էս ամեն ինչի ամենավատ հետևանքը «Ստուկաչապետության» վերածվելն է լինելու, որը մենք թույլ չենք տալու:
Նիկոլ Փաշինյանի ֆեյքերի գրոհի մասին. Վերջին երկու օրերին Կոնստանտինի հապարակած տեսանյութի տակ Նիկոլի ֆեյքերը մեզ ուզում էին համոզել, որ մեր նման кашаракер давачаннерին գնդակահարությունն էլ է քիչ: Անգամ եղան այնպիսի իրական օգտատերեր, որոնք կասկած չունեին, որ մեզ և հենց մեզ է պետք լռեցնել ֆեյսբուքում չգրելու համար: Ուրեմն իմացած եղեք ձեր վզակոթը կտեսնեք, բայց մեզ վախեցած ու ահաբեկված չեք տեսնի էս մեկը ականջներիդ օղ արեք: Ուզում ա վաղը Ռուզանին ասեք մեր վրա գրի, մեկ ա բան չի փոխվելու: Մոտ օրերս էս մասին ավելի ծավալուն կխոսենք:
Նորից շնորհակալություն ձեր աջակցությամբ` սենց հզոր մոտիվացիա տալու համար:
Լավ մնացեք:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից: