Պետական բազմաթիվ կառույցների շարքում պարգևատրումներ են ստացել նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները։ Այստեղ, սակայն, աշխատողներին բացի պարգևատրումից, հատկացվում է նաև կատարողական ծախս։ (Կատարողական ծախսերն այն գումարներն են, որը վճարում են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով․ օրինակ՝ պարտապանի գույքի հայտնաբերման, զննման համար, պարտապանի հետախուզման համար, բնակարանից վտարելու և այլնի համար):
Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որի պատասխանը ոչ ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
Եվ այսպես
- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պարգևատրում ստացել է միայն դեկտեմբեր ամսին՝476 208 դրամ։ Ընդ որում, ըստ մեր հարցման պատասխանի՝ կենտրոնական ապարատի պաշտոնյաներից միակն է, որ պարգևատրվել է ընդամենը մեկ անգամ։ Փոխարենը հուլիս-դեկտեմբեր ամիսներին ստացել է 1 մլն 913 521 դրամ կատարողական ծախս։ Կատարողական ծախս ստացել է տարվա մեջ 7 անգամ
- Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացել է920 819 դրամ պարգևատրում, իսկ հուլիս-դեկտեմբեր ամիսներին՝ 1 մլն 793 807 դրամկատարողական ծախս։ Պարգևատրում ստացել է 3 անգամ, կատարողական ծախս՝ 8 անգամ։
- Գլխավոր հարկադիր կատարողի մյուս տեղակալը նույնպես 3 անգամ է ստացել պարգևատրում՝ դարձյալ 920 819 դրամ, իսկ կատարողական ծախս ստացել է 14 անգամ՝ 3 մլն 163 հազար 295 դրամ։ Մայիս, հուլիս, հոկտեմբեր, դեկտեմբեր ամիսներին երկուական անգամ է ստացել։
- Երրորդ տեղակալը պարգևատրման հարցում նույն ճակատագիրն է ունեցել, իսկ ահա կատարողական ծախսն ամենաշատն է՝ տարին 15 անգամ՝ 3 մլն 248 հազար 959 դրամ։ Մայիս, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին կատարողական ծախս ստացել է երկուական անգամ
- Գլխավոր հարկադիր նկատարողի օգնականը պարգևատրում է ստացել 6 անգամ, որից մեկ անգամը՝ տարվա առաջին կեսին, մյուս 5 անգամը՝ հուլիսից ի վեր։ Գումարը կազմում է 1 մլն 330 հազար 978 դրամ։ Կատարողական ծախս ստացել է 12 անգամ՝ 1 543 694 դրամ։
- Գլխավոր հարկադիր կատարողի մյուս օգնականը պարգևատրում ստացել է տարվա մեջ 4 անգամ, որից մեկ անգամը՝ փետրվարին, մյուս անգամները՝ հուլիսից դեկտեմբեր։ Ընդհանուր գումարը 758 604 դրամ է։ 12 անգամ ստացել է կատարողական ծախս՝ 1 մլն 435 հազար 122 դրամ։
- Գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը պարգևատրում ստացել է մայիսից ի վեր՝5 անգամ՝ 870 795 դրամ ընդհանուր գումարով։
- Մյուս խորհրդականը դարձյալ 5 անգամ է պարգևատրվել, սակայն արդեն սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ 955 964 դրամ ընդհանուր գումարով։
- Երրորդ խորհրդականը ևս սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պարգևատրվել է 5 անգամ՝ 1 մլն 3261 դրամ ընդհանուր գումարով։
- Մամուլի քարտուղարը պարգևատրվել է 4 անգամ՝ հոկտեմբերից ի վեր, սակայն բոլոր պարգևատրումները միասին կազմել են 542 052 դրամ։
Կենտրոնական բաժնի պետերի պարգևատրումներից նշենք մի քանի տվյալ։
- Բաժնի պետերից մեկը (տնտեսական բաժին) ստացել է 1 մլն 230 հազար 122 դրամ պարգևատրում։
- Մեկ այլ բաժնի պետ ստացել է 1 մլն 335 262 դրամ։
- Հաջորդ բաժնի պետը ընդհանուր 1 մլն 848 հազար 880 դրամ է որպես պարգևատրում ստացել, որոնցից ամենամեծը՝ 315 559 դրամը, 2019թ․ հունվարի 22-ին։
ԴԱՀԿ որոշ աշխատողներ պարգևատրում են ստացել նաև հունվար ամսին։ Հավանաբար՝ ստացել են հունվար ամսվա աշխատանքի համար, քանի որ դեկտեմբերին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմն արդեն երկու անգամ պարգևատրվել է՝ նոյեմբեր-դեկտեմբերի համար։
Այս կառույցում պարգևատրումները, դարձյալ հաշվի առնելով մեզ տրված պատասխանը, եղել են թե՛ նախորդ կառավարության օրոք, թե՝ այժմ։ Սակայն մեկ հոգու ստացած 5 պարգևատրումներից 4-ը կատարվել է մայիսից ի վեր։
Թե որքան պարգևատրում և կատարողական ծախս է ընդհանուր առմամբ հատկացվել ողջ անձնակազմին, 2018թ․ հունվարից 2019թ․ հունվար (ներառյալ), հարցմանը չեն պատասխանել։