«Երկու անգամ , 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»
Advertisement 1000 x 90

«Երկու անգամ , 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»

Ավետիք Իշխանյանի հրապարակումը.

«ՄԱՆՎԵԼԻՑ ԴԵՊԻ ՍԱՍՈՒՆ

Այսպես, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունը որոշում է կայացրել առաջիկա համագումարին ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրել Սասուն Միքայելյանին։
Փորձենք համեմատություններ անցկացնել նախկին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և առաջիկայում ԵԿՄ նախագահ դարձող Սասուն Միքայելյանի միջև։

-Մանվել Գրիգորյան․ իշխող ՀՀԿ կուսակցության անդամ, իր ծննդավայր Էջմիածնի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Մանվել Գրիգորյանն ունի նաև տաղանդավոր, նույնպես ՀՀԿ անդամ զավակ, որին էլ էջմիածնեցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։
-Սասուն Միքայելյան, մինչև 2008թ․ ՀՀԿ, ապա ՀԱԿ, 2015թ․ ՔՊ կուսակցության, Իմ քայլը խմբակցության անդամ, իր ծննդավայր Հրազդանի տեր ու տնօրեն, խոշոր սեփականատեր։ Նա նույնպես ունի տաղանդավոր, ՔՊ անդամ զավակ, որին հրազդանցիներն ընտրեցին իրենց քաղաքապետ։
Միակ տարբերությունը հավանաբար նրանց մոտեցումներն են արցախյան պատերազմին։Եթե Մանվել Գրիգորյանն իր «քաջագործություններն» «արդարացնում» էր Արցախին նվիրված լինելով․ ապա Սասուն Միքայելյանը թավշյա հեղափոխությամբ, այն գերադասելով արցախյան հաղթանակներից։

Հիշեցում․ ԵԿՄ-ն հայտարարելով իր հավատարմությունը արցախյան հարցին, իր գոյությունը բացատրում է չավարտված պատերազմով։ Իրականում ԵԿՄ-ն գործիք է եղել օրվա իշխանության ձեռքին իշխանությունը պահելու, ընտրությունները կեղծելու, ընդիմությանն ահաբեկելու համար։Երկու անգամ , 1998, 2008թթ․ ԵԿՄ-ն «վրիպեց» անցնելով «ժողովրդի» կողմը, բայց հետագայում արագ կողմնորոշվեց»։



Նման նյութեր