
Հերմինե Ստեփանյանի հրապարակումը.
«Կինոմատոգրաֆիստները լուռ են Hovhannes Galstyan-ի հացադուլի հարցով: Ինչո՞ւ։ Կարող է հետո գումար չտան Ձեր ֆիլմին….Խանգարեն նկարել… գուցե։Եվ այնուամենայնիվ կանգնեք Ձեր կոլեգայի կողքին, գուցե մարդասիրական է կոչ անել, որ նա դադարեցնի հացադուլը, բայց ավելի լավ է միացեք նրան։
Չե՞ք զզվել կինո չնկարելուց (տարբեր պատճառներով), չեք հոգնել առանց կինոյի մասին օրենքի, վերջիվերջո առանց կինո ապրելուց: Հովոյի պայքարն ինձ համար արդեն վեր է միայն ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԻ խնդրից, սա աղաղակ է ԿԻՆՈ ՈՒնԵՆԱԼՈՒ։
Հերիք է ամեն մեկդ Ձեր 5 կոպեկը պոկեք ու բավարարված զգաք Ձեզ։ Ժամանակն է համախմբվելու»։