
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու պլաններ ունի: Aյս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:
Անի Սամսոնյանը հարցրեց՝ արդյոք ՀՀ գործող կառավարությունը դիտարկո՞ւմ է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու և տեղափոխելու հնարավորությունը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գտնվում է շենքային վատ պայմաններում և վերականգնումը ֆինանսական լուրջ միջոցներ է ենթադրում: Բացի դրանից, քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերը տարիներ շարունակ լցվում էին հարևանությամբ գտնվող շենքերի բակերը. խնդրին տրվել է ժամանակավոր լուծում: