Հերթական հացադուլը՝ ցմահ ազատազրկված դատապարտյալի կողմից. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հերթական հացադուլը՝ ցմահ ազատազրկված դատապարտյալի կողմից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 12-ին, հացադուլ է հայտարարել ցմահ ազատազրկման դատապարտված, 39-ամյա Արամ Հարությունի Խաչիկյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դատապարտվել է Երևանի Աթոյան փողոցում 2006 թվականին սպանություն կատարելու կասկածանքով և դատարանի կողմից կայացվել է ցմահ ազատազրկման դատավճիռ։

Այսօր Ա. Խաչիկյանը դիմում է ծայրահեղ այդ քայլին, քանի որ որ վստահ է, որ դատավճիռը կայացվել է ոչ օբյեկտիվ և խնդրում է պատկան մարմիններին՝ վերանայեն իր նկատմամբ հարուցված քրեական գործն ու կայացված դատավճիռը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com