ՀՀ նախագահի նախկին թեկնածուն Ազատության հրապարակը «բրոնյա» է արել. մտադիր է հանրահավաքներ անցկացնել. factor.am
Advertisement 1000 x 90

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն Ազատության հրապարակը «բրոնյա» է արել. մտադիր է հանրահավաքներ անցկացնել. factor.am

Փետրվարի 1-ից մինչ փետրվարի 24-ը ներառյալ, ժամը 11:00-ից 23:00-ն Ազատության հրապարակը «բրոնյա» է արված հանրահավաքների համար:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից Factor.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանը իրազեկում է ներկայացրել 24 օր անընդմեջ հանրահավաքներ անցկացնելու համար:

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 29.01.2019 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Ռոբերտ Սիմոնյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 1-ից մինչև ս.թ. փետրվարի 24-ը ներառյալ ժամը 11:00-23:00-ն Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Նկատենք, որ այս օրերին Ազատության հրապարակում որեւէ հանրահավաք տեղի չի ունենում: Մանրամասներ փորձեցինք ստանալ Ռոբերտ Սիմոնյանից:

Նա մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե որն է հանրահավաքներ սկսելու նպատակը․ «Նպատական ազգային ազատագրական պայքարն է»: Դիտարկմանը, թե փետրվարի 1-ից հանրահավաքներ տեղի չեն ունենում, արդյոք պատճառն ա՞յն է, որ մարդիկ չեն գալիս, Ռոբերտ Սիմոնյանն ասաց. «Ով է ասում, որ հանրահավաքներ չենք անում: Պարզապես ոստիկանության համակարգն այնքան վերահսկողություն է իրականացնում, որ խոչընդոտում է նրանց»:

Factor.am-ը Ռոբերտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերից տեղեկացավ, որ Սիմոնյանը իրեն համարում է ՀՀ նախագահի պաշտոնակատար։ Մեր հարցին՝ ինչո՞ւ է իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար համարում, երբ ունենք ԱԺ-ի կողմից ընտրված նախագահ, Սիմոնյանը պարզաբանեց, որ նրանք մեղավոր են սահմանադրական կարգը խախտելու համար: Ռոբերտ Սիմոնյանը, հիշեցնենք, 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրված է եղել որպես ՀՀ նախագահի թեկնածու, սակայն ընտրագրավը չմուծելու արդյունքում չի գրանցվել ԿԸՀ կողմից։

Նարեկ Կիրակոսյան

factor.am