Ես էլ եմ ուսանող եղել, Իջևանից կարտոֆիլ էի բերում, չնայած որ ամեն օր կարտոֆիլ էինք ուտում, 50 կգ չէինք բերում. վարչապետ. galatv.am
Advertisement 1000 x 90

Ես էլ եմ ուսանող եղել, Իջևանից կարտոֆիլ էի բերում, չնայած որ ամեն օր կարտոֆիլ էինք ուտում, 50 կգ չէինք բերում. վարչապետ. galatv.am

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Շիրակ Թորոսյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ մտահոգություն հնչեցրեց, թե Ջավախքից ՀՀ եկող ուսանողների համար դժվարություններ են առաջանում, երբ փորձում են 50 կգ-անոց պարկով կարտոֆիլ բերել:

«Վրաստանի և Ջավախքի հայությունը տուժում է, ուսանողը Ջավախքից որ գալիս է հայրենիք սովորելու և բերում է մեկ պարկ կարտոֆիլ, ստիպված է լինելու մաքսազերծման քաշքշուկների մեջ ընկնել»:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.

«Ես էլ եմ ուսանող եղել և ես էլ եմ Իջևանից Երևան կարտոֆիլ բերել, բայց պարտադիր չէր, որ դա լիներ մի պարկ և 50 կիլոգրամ: Ինչքան էլ ուսանող ժամանակ մենակ կարտոֆիլ էինք ուտում, մի շաբաթվա մեջ 50 կիլո չէինք ուտում:

Խնդիրն այն է, որ երբ կարգավորում ենք անում ու սկսում ենք բացառություն անել, սկսվում են շահարկումները: Հիշում եք՝ մի քաղաքացի բերել էր լվացքի մեքենա, չէին թողել, որ բերի, դրել տեսախցիկների առաջ ջարդել էր լվացքի մեքենան ու ասում էր՝ բա սրա համար էինք արել հեղափոխությունը, որ չկարողանանք լվացքի մեքենա բերել: Կառավարությունն այդ ժամանակ ինչ արեց, ասաց՝ եթե մարդիկ ուզում են ոչ առևտրային նպատակներով բերեն ապրանք, թող բերեն, համաձայն ենք, ընդառաջ ենք գնում մեր քաղաքացիներին: Արդյունքում ինչ եղավ, ֆուռը կանգնեցնում էին ու 50-50 կգ-ով ներկրում: Հիմա էլ գալիս են կառավարության առաջ կանգնում ցույց են անում, ասում են՝ ո՞նց, մենք պետք է այդ հնարավորությունը շարունակենք, պետք է մեզ տաք էն չարաշահելու նույն հնարավորությունը, որը մերը չէ»:

galatv.am