Կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ. «Կարգին հաղորդումից» մեջբերումներ՝ ավագանու նիստին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ. «Կարգին հաղորդումից» մեջբերումներ՝ ավագանու նիստին

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է թիվ 19 պոլիկլինիակայի խնդրին՝ նշելով, որ հարցը գնալով «կալամբուռի է նմանվում» և  այն, ինչ կատարվում է իրեն «Կարգին հաղորդման» և Նիկոլ Փաշինյանի միքսերից մեկն է հիշեցնում:

«Պատուհանը դրիմ, գաջը մաքրիմ… հիմա նույն իրավիճակը մեզ մոտ է` կարգադրություն տվիմ, հետո նորից կարգադրություն տվիմ: Ինչո՞ւ է մի կարգադրությունն ուժը կորցրած ճանաչվել, երեք ամիս անց նոր կարգադրություն տրվել», – ասել է Թեհմինա  Վարդանյանը:

«Եթե մեջբերումների խոսքով ասեմ՝ մենք հլը շորերը նոր ենք փոխել, հետո նոր սկսելու ենք աշխատել», – արձագանքել է  Հայկ Մարությանը:

asekose.am