Մարինա Բաղդագյուլյան. «Քանի-քանի անգամ այդ աշխատակցի հետ բախում պիտի լինի, որպեսզի քաղաքացու իրավունքների իրացումը սուր դանակով կարագ կտրելու էֆեկտն ունենա»
Advertisement 1000 x 90

Մարինա Բաղդագյուլյան. «Քանի-քանի անգամ այդ աշխատակցի հետ բախում պիտի լինի, որպեսզի քաղաքացու իրավունքների իրացումը սուր դանակով կարագ կտրելու էֆեկտն ունենա»

Լրագրող Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր «Սիթի» սուպերմարկետում տոպրակը, որ աշխատակցուհին լավ չէր փակվել, կասայի մոտ բացվեց, ու եգիպտացորենի հատիկները շրմփացին հատակով մեկ: Սիթիի աշխատակիցը պնդում է, որ ես պիտի վճարեմ թափվածի դիմաց: Ես էլ պնդում եմ, որ սպառողը չպիտի վճարի մի բանի համար, որ տուն չի տանում, որ այլևս ապրանք չէ, այլ` աղբ: Եթե ես հաստատակամ չխոսեի, հաստատ ստիպելու էին վճարել: Այսինքն, ես այսօր իրացրի սպառողի իմ իրավունքները բավական անհարմար մթնոլորտում և հոգնած, նյարդային դուրս եկա տարածքից:

Վերջերս նորընտիր իշխանության երկու ներկայացուցիչներ հաղորդման շրջանակներում խոսում էին այն մասին, որ քաղաքացիները պարտավոր են պաշտպանել և իրացնել իրենց իրավունքները: Իբր այդպես մարդու իրավունքների իրացման դաշտ է բացվում: Ի վերջո, հանրույթը կրթվում է և այլն: Ես այսօր դա արեցի: Բայց համոզված չեմ, որ այդ նույն աշխատակիցը չի ստիպի մի ծեր ու անպաշտպան, ջահել, բայց խեղճուկրակ սպառողի վճարել մի բանի համար, որ հեչ պարտավոր չէ անել: Քանի-քանի անգամ այդ աշխատակցի հետ բախում պիտի լինի, որպեսզի քաղաքացու իրավունքների իրացումը սուր դանակով կարագ կտրելու էֆեկտն ունենա: Դեռ որքան ժամանակ: Ինչերի գնով»:



Նման նյութեր