Երևանի սրտում գտնվող նախկին մանկական հանրախանութի շենքը մասամբ կօգտագործվի: Այս մասին ավագանու հարց ու պատասխանի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ շենքը չի շահագործվում, բայց Երևանի քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում պատուհաններ են տեղադրվել: «Շենքը մեռյալ վիճակում է, բայց այստեղ շատ հետաքրքիր լուծում կա: Ի ուրախություն երևանցիների, այդտեղ 160 տեղանոց ստորգետնյա կայանատեղի կա և մենք պայմանավորվել ենք առաջիկայում շահագործման հանձնել այն: Բացի այդ, ևս 200 տեղ ավելացնելու հնարավորություն կա»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ գոնե մասամբ շենքն ինչ-որ ծառայություն կմատուցի համայնքին:
Շենքի ճարտարապետներն են եղել Արսեն Ահարոնյանը, Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը: