Արա Գալոյանի հրապարակումը.
«Դառնանք տնտեսական տեղեկատվությանը։ Ամենացնցողը գյուղատնտեսության ու էկոնոմիկայի նախարարությունների միավորման լուրն էր։ Իհարկե չի կարելի միանշանակ պնդել, որ այդ որոշման հիմքում մեր գյուղատնտեսության նախարարության աշխատանքի արդյունքն է։ Անցած տարվա աշխատանքի արդյունքը։ Տնտեսության իրական հատվածում ոչ մի ոլորտ այդքան անկում չի գրանցել, որքան գյուղատնտեսությունը։ 2017թ համեմատ անկումը կազմում է 7,6 տոկոս։ Ընդ որում բուսաբուծությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է երկնիշ՝ 12,1 տոկոս, իսկ անանաբուծությունը՝ 2,7-ով։ Միավորման առաջարկը կարելի է ընդունել, որպես անցած տարվա ձախողված աշխատանքի գնահատական»։