
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում. ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Գևորգ Սաֆարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ այսօր ահավոր վիճակ է տիրում դատարանի մերձակա տարաքում: Ամբողջ դատարանն, ըստ նրա շրջափակված է կարմիր բերետավորներով: «Տպավորություն է, որ ամբողջ ՊՊԾ գունդն այստեղ է: Տեսեք՝ ինչ քանակությամբ ոստիկաններ են կուտակված: Քիչ առաջ տեսան, որ նկարում ենք, հրահանգ տվեցին կարմիր բերետավորներին ուղարկել չերևացող տարածք: Ու սա իրականացվում է երկու տասնյակ խաղաղ քաղաքացիների համար: Ի՞նչ կարիք կար»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/gevorg.safaryan.94214/videos/237247740563493/