
«Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատարանի որոշումը. «Պավել Մանուկյանի ու Վարուժան Ավետիսյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների նախապատրաստության) հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: