
Այս գիշեր «ասֆալտին փռելու» օպերացիա է իրականացվել Երևանում։ Ականատեսներից մեկը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ կեսգիշերնանց տեսել են, թե ինչպես են ոստիկանության դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում կանգնեցնում և ասֆալտին պառկեցնում մի քանի քաղաքացիների։
Tert.am-ը պարզեց, որ հատուկջոկատայինները ասֆալտին են պառկեցրել Սերգեյ Մանուկյանի (հայտնի է «Շինանյութի Սերգեյ» անունով) որդուն։
Իրականացված օպերացիայի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին լուրը, նշելով.«Այս գիշեր զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերվել քաղաքացիներ»։
Ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին։