«Օսիպյանին ասացիք`թու, թքեմ ձեր երեսին, որ ժողովուրդն ասում է անառականոց է այստեղ, չէինք հավատում». Պավլիկ Մանուկյանը`Վարդան Եղիազարյանին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Օսիպյանին ասացիք`թու, թքեմ ձեր երեսին, որ ժողովուրդն ասում է անառականոց է այստեղ, չէինք հավատում». Պավլիկ Մանուկյանը`Վարդան Եղիազարյանին. aravot.am

«Սասնա ծռերի» տասն անդամների գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հարցաքննվող ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին հարցրեց`«Հիշո՞ւմ եք, որ Օսիպյանին ասացիք`թու, թքեմ ձեր երեսին, որ ժողովուրդն ասում է անառականոց է այստեղ, չէինք հավատում»: Վարդան Եղիազարյանն ասաց, որ նման բան չի եղել: Պավլիկ Մանուկյանը վրդովվեց` ո՞նց չի եղել, հայտնի ժամացույցը տեսնելուց հետո ասացիք։ Ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանն էլ հավելեց. «135 մարմնավաճառների մասով եմ ասում, որ ցուցակը տվեցինք ձեզ: Հասարակաց տան օրակարգ էր էնտեղ հայտնաբերված ժամացույցի ժամանակ»: Պավլիկ Մանուկյանը Վարդան Եղիազարյանից նաև հետաքրքրվեց` մեր առաջին հանդիպման ժամանակ գնդացրային կրակոց եղե՞լ է: Վարդան Եղիազարյանը բացասական պատասխանեց. «Ոչ, դուք առաջին հանդիպման մասին եք ասում, առաջին հանդիպման ժամանակ չի եղել»: Պավլիկ Մանուկյանը շարունակեց. «Կարապետյան Աշոտին դու ասեցիր`էս ի՞նչ ես անում»:

Այլ մանրամասները` շուտով տեսանյութում

aravot.am