Հովհաննես Գալստյանի հայտարարությունը.
«ՀՐԱՏԱՊ
Հարգելի լրագրողներ,
Վաղը՝ իմ հացադուլի 12-րդ օրը, փետրվարի 14-ին, ժամը 12:00, հրավիրում եմ ասուլիսի Բլից ինֆո ակումբում, հասցե՝ Արշակունյաց պող., 2 շենք, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, մամուլի շենքի հարևանությամբ, չորրորդ հարկ։
Թեմա՝
Ա․) «Տատիկիս Վարսերը» ֆիլմի միջազգային արտադրողների ԿՈՉը Հայաստանի հանրությանը, իշխանություններին և բիզնես շրջանակներին։
Բ․) Հացադուլը շարունակելու մասին իմ հայտարարությունը։
Գ․) ՀՀ մշակույթի նախարարությունում Լիլիթ Մակունցի և իմ միջև տեղի ունեցած հանդիպման ձայնագրության հատվածների հրապարակում։
Շնորհակալություն տեղեկությունը տարածելու և ասուլիսը լուսաբանելու համար»։