ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվ ովքե՞ր են խոսում ազգային արժեքներից… Նրանք, ովքեր օրը ցերեկով Համահայկական հիմնադրամի միջոցներով օնլայն կազինոներ էին խաղում և մարդկանց գիտակցության մեջ «մեխում էին» աղքատ լինելու գաղափարը:
Հ.Գ. Շուրջ երեք տասնամյակ մարդկանց «ստիպել եք» ապրել աղքատության մեջ և դարձրել եք աղքատ… Աղքատությունը դարձրել եք արժեհամակարգ ու հիմա ուզում եք մեկ օրում այն վերանա՞… Էդպես չի լինում… Քանիցս ճշմարիտ էր Կարլ Մարքսը, երբ ասում էր. «Մարդիկ իրենք են կերտում իրենց պատմությունը, սակայն ոչ այնպես, ինչպես խելքներին կփչի, այլ կերտում են այն հանգամանքներում, որոնք իրենք չեն ընտրում, որոնք առկա են անմիջականորեն, տրված են նրանց ու փոխանցվել են անցյալից: Ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակը` նրանց հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը: Հրաշալի բան է` խոսքն ու գիտակցությունը, ձեռքերն ու ոտքերը, լավ ոճը, հաճելի մտքերը, հիասքանչ ոտքերը, եթե միայն չլինեին վատ մարդիկ, ովքեր չարաշահում են այդ բոլորը»: Եվ այս ամենը բռնաբարած մարդիկ դեռ չեն սթափվել և փիլիսոփայում են…»: