«Այ թե ինչ ա լինում պետության հետ, երբ այն հանձնվում է դիլետանտ քիրվայականներին…»
Advertisement 1000 x 90

«Այ թե ինչ ա լինում պետության հետ, երբ այն հանձնվում է դիլետանտ քիրվայականներին…»

Վահե Եփրիկյանի հրապարակումը.

«Երբ իմացա, որ Նիկոլը ձեռք է քաշել փաստաբաններին ԱԱՀ-֊ով հարկելու նախաձեռնությունից, փոքր-֊ինչ ուրախացա նույնիսկ, քանի որ հասկացա, որ էդ մարդը հասկանում ա՝ ինչ կարող է լինել, երբ իր իշխանության առջև կանգնի համեմատաբար սթափ մտածող մարդկանց կոնսոլիդացված համայնք։ Թեպետ վերջինս ոչ թե նախաձեռնությունից է հրաժարվել կամ այն համարել ոչ իրավաչափ, ոչ նպատակահարմար, այլ պարզապես հասկացել է, որ այս պահին ունակ չեն ներդնել հարկման այդ մեխանիզմը։

Իսկ հիմա ամենահետաքրքիրը, և ուրեմն ձեր թավշյա վարչապետն էսօր ԱԺ ամբիոնից խոսեց նաև այն մասին, թե ինչպես կարելի է առանց մեղադրական դատավճռի բռնագանձել անձի գույքն ու ի հիմնավորումն էս ցնորամտության ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան վկայակոչեց։

Նախ սեփականության իրավունքին《կպնելն 》 այն էլ նման կեղտոտ ձեռքերով, հերթական անգամ սասանելու է պետականության հիմքերը, ապտակելով իրավունքն ու օրենսդրությունը։ Նորմալ երկրներում դա էնքան հիմնավոր ա ամրագրված, որ նման դատողությունները հիրավի կորակվեին բացառապես որպես ցնորամտություն։

Եվ ուրեմն կարող ենք եզրահանգել առ այն, որ փաշինյանական իշխանությունը կորցրել է ամեն շանս իրավաչափ ճանապարհով շարժվելու և հիմա անցումային արդարադատություն կոչվածից մի դետալ պոկել է ցանկանում ու ներդնել արդարադատության ոլորտում։ Սա բերելու է նրան, որ Նիկոլն ում ուզի կուլակաթափ կանի։ Փաստորեն, էս մարդկանց ոչ թե պետք են արդարացի դատաքննություններ, այլ կամայական, սուբյեկտիվ ցանկությունների իրականացում։

Բացի վերը նշվածը, քանի՞ ադեկվատ ինվեստոր էս երկիր մի քոռ կոպեկի ներդրում կբերի՝ իմանալով, որ մի օր կարող ա առանց դատ ու դատաստան իր գույքը բռնագանձեն, ինչ է թե արդարադատազուրկ իշխանության կամայազուրկ իրավակիրառի մտքով կարող ա անցնի, թե ինքը չի կարողանում հիմնավորել, որտեղից իրեն այդ գույքը։

Վերջապես ձեր վարչապետն ասում ա՝ անմեղության կանխավարկածի փոխարեն՝ մեղավորության կանխավարկած և ուրեմն արդարադատության վրա հերթական անգամ թքա՜ծ֊թքա՜ծ…

Այ թե ինչ ա լինում պետության հետ, երբ այն հանձնվում է դիլետանտ քիրվայականներին…»



Նման նյութեր