ՀՀ նախագահական նստավայրը՝ լուսանկարներում
Կանաչ դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների՝ խորհրդարանների նախագահների, վարչապետների, արտաքին գործերի նախարարների, դեսպանների:
Կլոր դահլիճ

Այս դահլիճում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների՝ ՀՀ Նախագահին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս դահլիճում է կազմակերպվում նաև այլ պետությունների ղեկավարների այցերի ընթացքում երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Ոսկեզօծ դահլիճ

Այս դահլիճում տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Նախագահի և այլ պետությունների Նախագահների հանդիպումները՝ երկկողմ ձևաչափով: Այստեղ Հանրապետության Նախագահն ընդունում է նաև հոգևոր առաջնորդների:
Մեծ դահլիճ

Այս դահլիճում կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի անունից տրվող պաշտոնական և տոնական ընդունելությունները, պետական և պաշտոնական ճաշերը, ինչպես նաև կազմակերպվում են պարգևատրման արարողություններ ու մամուլի ասուլիսներ:
Փոքր սրահ

Այս սրահում տեղի են ունենում հանդիպումներ այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կապույտ բրիֆինգների դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն անցկացնում է խորհրդակցություններ և նիստեր: Այստեղ կազմակերպվում են նաև ՀՀ Նախագահի և այլ պետությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսներ: Այս դահլիճում Հանրապետության Նախագահն ընդունում է օտարերկրյա պատվիրակությունների:
Հանդիպումների դահլիճ

Այս դահլիճում կազմակերպվում են այլ պետությունների ղեկավարների պաշտոնական և պետական այցերի ընթացքում տեղի ունեցող ընդլայնված կազմով բանակցությունները:
Բուխարու սրահ

Այս սրահում կազմակերպվում են արտերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ:
Սպիտակ դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է օտարերկրյա պատվիրակությունների: Այստեղ կազմակերպվում են խորհրդակցություններ:
Նոր վարչական մասնաշենք

ՀՀ Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքը:
Խորհրդակցությունների դահլիճ

Այս դահլիճում Հայաստանի Հանրապետության Նախագահն անցկացնում է խորհրդակցություններ: Այլ պետությունների ղեկավարների աշխատանքային այցերի ընթացքում այս դահլիճում կազմակերպվում են նաև ընդլայնված կազմով բանակցություններ:
Խորհրդակցությունների սրահ


Այս սրահում Հայաստանի Հանրապետության նախագահն անցկացնում է խորհրդակցություններ:
Նախագահի աշխատասենյակը

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատասենյակը:
Նախասրահ


ՀՀ Նախագահի աշխատասենյակի, Հանդիպումների սրահի և Խորհրդակցությունների դահլիճի նախասրահը:
ՀՀ Նախագահի նստավայրի նոր վարչական մասնաշենքի նախասրահը

ՀՀ նախագահի նստավայրի հին և նոր մասնաշենքերը միացնող նախասրահը, որտեղ ցուցադրված են տարբեր երկրների նախագահներից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահի ստացած նվերները


Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից:







