Համակուրսեցիներ 31-ամյա Գևորգ Ավագյանը և 33-ամյա Քրիստինա Գասպարյանն ամուսնացան 2012-ին: Երևանում բնակվող Քրիստինայի համար Գևորգի ծննդավայր Խորոնք գյուղ (Արմավիրի մարզի) տեղափոխվելն ու ամուսնու ծնողների հետ ապրելը խնդիր չէր, միանգամից համաձայնեց ու ամուսնությունից հետո էլ տեղափոխվեց:
«Ես էլ, ամուսինս էլ Երևանում ենք աշխատում, ամեն օր առավոտյան գնում, երեկոյան վերադառնում ենք, հինգամյա երեխաս մնում է տատիկի հետ, մանկապարտեզ գնում, հետո էլ տատիկն է վերցնում մանկապարտեզից, խնամում, մինչև մենք կվերադառնանք աշխատանքից: Գևորգի ընտանիքի հետ ապրելը շատ է օգնում: Երբեք չեմ մտածել, որ դա կարող է խնդիր լինել»,-ասում է Քրիստինան:
Շատ երիտասարդ ընտանիքների համար, սակայն, Գևորգի ու Քրիստինայի մոդելը հարմար չէ: Հակառակ ծնողների հետ ապրելու ավանդույթին՝ շատերը ցանկանում են ամուսնանալուց հետո առանձին ապրել, հիփոթեքով բնակարան ձեռք բերել կամ էլ բնակարան վարձել, ինչը «էժան հաճույք» չէ:
Ամբողջությամբ՝ chai-khana.org