«Բադասխան եք տալու, տղերք։ Գալու ա էդ օրը, էդքան արխային մի՛ եղեք». Վազգեն Սաղաթելյան
Advertisement 1000 x 90

«Բադասխան եք տալու, տղերք։ Գալու ա էդ օրը, էդքան արխային մի՛ եղեք». Վազգեն Սաղաթելյան

Արարատ Միրզոյանը ասում ա կառավարության ծրագրում գրված ա, որ ջրամբարներ ենք կառուցելու, հա ժամկետներ ու կոնկրետ քայլեր չկան, բայց հաստատ կառուցվելու ա։

Հեն ա, ասում ա, հեղափոխություն անելիս էլ թվեր չէինք ասում, բայց արեցինք չէ՞ ))) Էս տղեն լուրջ ուզում ա, որ այսուհետ սաղ ուղղակի ասելով լինի, չէ որ մի անգամ ասելով ստացվել ա։ Ինքը չի գիտակցում, որ երկրի տնտեսությունը պահելը, էլ չեմ ասում տնտեսության հեղափոխական զարգացումը նույնը չէ, ինչ փողոց փակելը։ Փաստացի ակնարկում ա, որ ձևական բնույթ ա կրում կառավարության ծրագիրը։ Էն կակտուսից որևէ բանով չտարբերվող պատգամավորի ասածն ա էլի, որ ուղղակի մեկ տող բերեիք, որ կասեր ամեն ինչ շատ֊շատ լավ է լինելու, մենք էլ ընդունենք։ Թե ինչ կարելի ա պահանջել կառավարությունից ելնելով բերված ծրագրից պարզ չէ ու տենց էլ մտածվել ա, չէ որ պահանջող չկա էլ։ Պիտի զանգեն ասեն Նիկոլ ջան, լավ ա՞ ամեն ինչ Նորմալ ա՞։ Ինքն էլ դե պիտի ասի հա էլի, յոլա։

Ու տենց պիտի երկիրը առաջ գնա։ Էս ոնց որ էն անեկդոտը լինի, որ ասում ա ախպեր էս ինձ ես ձեռ առնում, ինքն էլ թե բա չէ, այ ախպեր, իրանց։ Փաստացի բոլորիս են ձեռ առնում։ Էս ա իրականությունը։ Ուզում եմ հիշեցնել տղաներին մեջբերելով Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը.

Բադասխան եք տալու, տղերք։ Գալու ա էդ օրը, էդքան արխային մի՛ եղեք։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: