Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Փաստորեն ԱԺ-ն «ձեռները լվաց, քաշվեց ղրաղ»: Կառավարությունը այս «ծրագրով» ինչ ասես՝ կարա անի ու հանգիստ կծախի ժողովրդի վրա… դե կասեն՝ ժողովուրդ, լավ չաշխատեցիք չստացվեց, իսկ տարին մեկ էլ մի զեկույցի եղածն ինչ ա, որ այս որակներով ԱԺ-ի վրա չծախեն:
Ճիշտ ա, գրածիցս հետևում ա, որ այս ամենը ինձ դուր չի գալիս և բացասական եմ տրամադրված այս գործընթացի նկատմամբ: Այո, ես հավատացած եմ, որ սրանով ինստիտուցիոնալիզմը ևս մի հարված ստացավ ու դրա զարգացումը, որ նաև պետությանը ու ժողովրդին պետք է ծառայեցվի մնաց յոթ սարի հետևում:
Սրանով հանդերձ, ուզում եմ ասել, որ տղեք/աղջկեք, հենց տեսնեք «քաք»-ի մեջ եք, հենց հասկանաք, թե ինչ եք ուզում անել մեր բոլորիս երկրի հետ ու ձեզ թվա թե նվաստս օգտակար կարող ա լինել, ես չարություն չունեմ, կօգնեմ, եթե դա երկրին ու ժողովրդին դարման կանի:
Հ.Գ. Տեսնենք էս ծրագրի վրա ինչ գործողությունների ծրագիր ու ՄԺԾԾ եք հավաքելու-)
մի հատ էլ ձրի խորհուրդ…
գործողությունները, մինչև ծրագիր մտցնելը, գոնե փորձեք գնահատել` առնվազն ծախսի առումով»: