Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Opel-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում. բախվել են Mitsubishi-ն, Opel-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

Փետրվարի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապահի 11-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi մակնիշի 35 NV 029 համարանիշի, Opel մակնիշի 35 MF 535 համարանիշի և բեռնատար ГАЗель մակնիշի 35 DA 420 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնցից մեկը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ, տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի եպտ Արման Մելքոնյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները և օպերատիվ են գործել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ովքեր ճանապարհային ոստիկանների ուղեկցությամբ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց և մինչ այդ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրանց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ի ուղևորուհուն, ով տեղում մահացել էր, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի մասին տեղեկությունը ՃՈ 1-77 օպերատվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվան Ալեքսանյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե Մարտունու շտապօգնության բժիշկները օպերատիվ են գործել և կարճ ժամանակում հասել են դեպքի վայր վիրավորներին օգնության հասել, ապա դի տեղափոխող բրիգադը մեկուկես ժամից ավելի էր չկար ու այդքան ժամանակ դին մնացել էր գետնին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Դեպքին վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորներից մեկը Opel-ի վարորդն է, իսկ մահացածը նրա մայրն էր: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com