Բոլթոնն սպառնացել է նրանց, ովքեր Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի ղեկավար
Advertisement 1000 x 90

Բոլթոնն սպառնացել է նրանց, ովքեր Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի ղեկավար

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վերստին սպառնացել է նրանց, ովքեր Խուան Գուայդոյին չեն ճանաչի Վենեսուելայի նախագահ:

«Նրանք, ովքեր (Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս) Մադուրոյի հետ դավադրություններ են նյութում, որպեսզի խարխլեն Վենեսուլայի դեմոկրատական ինստիտուտները, առաջվա պես կբախվեն հետեւանքների»,- գրել է Բոլթոնը Twittr-ում:

Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել է հեղաշրջման փորձ և հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:



Նման նյութեր