«Ասա ովա իրավաբանդ, ասեմ ով եք դուք»
Advertisement 1000 x 90

«Ասա ովա իրավաբանդ, ասեմ ով եք դուք»

Մարիաննա Առուստամյանի հրապարակումը.

«Հիմա պարզ դառավ «իմ քայլ»-ի իրավական բոբիկության պատճառը: Ցավոք, Նիկոլայ Բաղդասարյանը ձերբակալված Նիկոլ Փաշինյանի փաստաբանի հոգևիճակից տենց էլ չվերածվեց ԱԺ անկախ պատգամավորի կամ գոնե սթափ իրավաբանի:

Հարգելի՛ պարոն Բաղդասարյան, Ձեր տրամաբանությամբ եթե շարժվենք, կարելի է սպանության, բռնաբարության, գողության հանցագործություններում էլ Մեղավորության կանխավարկածը դնենք: Ումա՞ վոոբշե պետք էտ անմեղության կանխավարկածը: Պետությունս կմեղադրի ու չի ապացուցի, դե կասկածյալ գնա ճղի քեզ, ասֆալտին փռի թե բա անմեղ ես…
Համել ԱՄՆ-ում մահապատիժ էլ կա, Տակատուկա ցեղախմբում քարերով տալի սատկացնում են, իսկ որոշ ցեղախմբեր որպես պատիժ՝ նույնիսկ ուտում: Չեմ հասկանում դրանց ինչի՞ հղում չեք տալիս, դրանք էլ որդեգրենք եթե վարչապետի սիրտը տենցա ուզում»:



Նման նյութեր