Տնտեսական հեղափոխության նախապայմանները
Advertisement 1000 x 90

Տնտեսական հեղափոխության նախապայմանները

Տնտեսությունը, ի տարբերություն մյուս ոլորտների ունի շատ կոնկրետ առանձնահատկություններ և այդտեղ ճողքում արձանագրելու համար պետք են ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ նախապայմաններ։

Որենք են դրանք․

– սեփականության անձեռնմխելիություն,
– բանկային գաղտնիքի ապահովում,
– անձնական տվյալների անվտանգություն,
– հարկային համակարգի կայունություն,
– անկախ դատական համակարգ,
– ազտ շուկա և որսաներ,
– իշխանության ճյուղերի տարանջատում,
– քաղաքական կայունություն՝ կանխատեսելիություն և այլն։

Ինչու են ողջաշխարհից մարդիկիրենց փողերը տանում Բրիտանիա, որովհետև այդ ամենն այնտեղ ապահովված է։

Մարդկանց գլուխները պետք է սովորեն նրան, որ սեփականությունը անձեռնմխելի է, մինչև դա չլինի, որ տնտեսությունը չի զարգանա։ Դրսից պատրաստ կլինեն ներդրումներ անել անգամ այն դեպքում, եթե եկամուտը շատ ցածր լինի, միայն նրա համար, որ իրենց գումարները անվտանգ կլինեն։

Ինչ է մեզ մոտ կատարվել ապրիլից ի վեր․
– բանկային գաղտնիքները բացահայտվում են,
– հարկային համակարգը անընդմեջ փոփոխվում է,
– բորսաներ չեն ստեղծվում,
– սեփականությունը հատուկ քննիչների ու ԱԱԾ-ի տրամադրությունից է կախված, իսկ քաղաքական ղեկավարությունը սպառնում է խլել գումարները, հանրությունն էլ գումարների վերադարձ է պահանջում ու չի ճանաչում սեփականության լեգիտիմությունը։

Սեփականության լեգիտիմության ճանաչումը հանրության կողմից ամենածանր ու կարևոր նախապայմանն է։ Հանրությունը համարում է, որ փողը գողերի, մոնոպոլիստների ու կոռուպցիոներների ձեռքինև դրա համար բավականին հիմք կա, բայց տնտեսական հեղափոխության համար դա նախապայման է։

Հ․Գ․ Կառավարության ծրագրում այդ ամենի մասին հստակ խոսք չկա։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր