Այսօր Բաքու է մեկնելու նաև իրեն լրագրող, երաժիշտ ներկայացնող Սյուզան Ջաղինյանը: Այդ մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ոչ կառավարական կամակերպությունների ֆորումի ղեկավար Ռաուֆ Զեյնին:
Ներկայումս Բաքվում են գտնվում նաև «Ներազգային ազատագրական շարժման» առաջնորդ Վահան Մարտիրոսյանը, որը անցյալ տարվա սեպտեմբերին ընտանյոք հանդերձ փախել էր Բաքու, և իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանը: Երկուսն էլ այսօր արժանացել են ադրբեջանական լրատվամիջոցների փիառին: Նրանք երկուսն էլ Բաքվում գրեթե բառացիորեն կրկնել են այն, ինչ տարիներ շարունակ հայտարարում են Ադրբեջանի նախագահը կամ այլ գործիչներ:
Սյուզան Ջաղինյանն օրես նամակ էր հղել Haqqin.az կայքին և տեղեկացրել, թե ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Ջաղինյանը ևս «Ներազգային ազատագրական շարժման» անդամ է: Նրա գրած նամակից տպավորություն է ստեղծվում, որ դրա հեղինակն ադրբեջանցի լրագրող է կամ էլ, մեղմ ասած, ոչ ադեկվատ անձնավորություն:
Դժվար չէ կռահել, որ Բաքվում որոշել են, այսպես կոչված, հայ իրավապաշտպանների իրար գլխի հավաքելով քաղաքական շոու կազմակերպել և այնպես դա ներկայացնել, թե տեսեք Հայաստանում ինչքան վատ է, որ հայերը փախչում են թշնամի երկիր: