
ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ որ Ֆեյսբուքում վիրավորանք եմ տեսնում իմ հասցեին, ինձ անկեղծորեն միայն մի բան է խորապես անհանգստացնում. արդյոք այդ մարդիկ իրենց երեխաների հետ էլ են այդպես խոսում, քանի որ վերջիններս չեն կարող կամ չեն համարձակվում նրանց նույն կերպ պատասխանել: Եթե այդպես է, ես դա համարում մեղք երեխաների հանդեպ ու սա է, որ հայհոյախոսների պահվածքի հետ կապված ինձ ամենից շատն է մտահոգում»: