Աղքատության հարցը Հայաստանում ունի երեւի թե մի կարեւոր «երես» էլ: Չափից շատ ա ենթարկվում շքեղության գրոհի, թե հեռուստատեսությունից, թե ուղղակի փողոցից: Օրինակ, տարրական բան, փողոցներում գովազդային էկրաններ կան, որտեղ ասենք շքեղ զարդեր կամ այլ ապրանքներ վաճառող խանութներ են, ու բոլորի գովազդում շեշտը դրվում ա հենց շքեղության վրա, շքեղությամբ մինչեւ մարդու հոգու խորքը սողոսկելու վրա: Մի այլ բան ա հեռուստաեթերը, որտեղ գովազդներին սերիալներն են միանում, որոնք կամ ծայրահեղ շքեղության կամ խորը աղքատության մասին են, հիմնականում, ոչ բոլորը իհարկե: Էդ շքեղության ֆոնին մարդն իրան աղքատ ա զգում նույնիսկ աղքատության ցուցանիշից բարձր լինելու դեպքում, էլ ուր մնաց եթե ավելի ներքեւ ա: Էս հարցը իհարկե ձեռքի շարժումով չի լուծվի, բայց պետք ա զբաղվել դրանով լրջորեն:
Վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից: