«Մենք անտաղանդ գրողներ շատ ունենք, մեկով ավել կամ մեկով պակաս՝ բան չի փոխվի։ Հավատա»
Advertisement 1000 x 90

«Մենք անտաղանդ գրողներ շատ ունենք, մեկով ավել կամ մեկով պակաս՝ բան չի փոխվի։ Հավատա»

Հարգելի մեր Նիկոլ ջան։

Գահավիժում ես անդունդը լույսի արագությամբ։ Խելքդ գլուխդ հավաքիր։ Ծիծաղելի բաներ ես անում։

Հիտլերը գրեց «Իմ պայքարը»։

Ստալինը գրեց «Մարքսիզմը և ազգային հարցը»։

Բրեժնևը գրեց «Մալայա զեմլյա»-ն։

Մեր Նիկոլը գրեց «Երկրի հակառակ կողմը»։

Նիկոլ ջան, այդ մանկական թոթովանքդ հարկ չկար այդպես բարձրագոչ ներկայացնել ու ծիծաղելի վիճակի մեջ ընկնել։

Ես քո փոխարեն ամաչեցի, մեր Նիկոլ ջան։

Հարգելի մեր Նիկոլ ջան, քեզ ժողովուրդը վստահել է իր ներկան ու գուցե և ապագան։ Փորձիր արժանի լինել այդ հսկայածավալ վստահությանը։

Հետաքրքիր է, որ այս հաղորդմանը հավանություն են տվել շուրջ 500 ՖԲ օգտատերեր։ Զարմանալին այն է, որ այդ հսկայական հավանողների թվում իմ 5000 ՖԲ ընկերներից ոչ մեկը չկա։

Տղա ջան, դու գիտես, որ համարյա մեկ տարի եղավ,որ ես անվերապահորեն քեզ պաշտպանում եմ։ Չկարծես, որ դա անում եմ հանուն քեզ ու քո ունեցած ինտելեկտի։ Քավ լիցի։ Դու չես հերոսի իմ պաշտելի կերպարը։ Այդ պաշտպանությունը ես կատարում եմ հանուն մեր հայաստանաբնակ ժողովրդի այն 80%-ի, որը քո մեջ տեսել է մեր երկրի բարձրագույն ղեկավարին։ Փորձիր լինել այդպիսին, մարդիկ քեզ հետ հույսեր են կապել, տղա ջան։ Մի էժանացրու ինքդ քեզ ու քո այդ թոթովանքը որպես արվեստի վերջին ճիչ, և քեզ էլ որպես հայ դասակասն գրող ներկայացնելու այդ ողորմելի միջոցառումը ոչ քեզ էր պետք և առավել ևս, ոչ էլ մեր ժողովրդին։

Մենք ազգովի քեզանից գործունյա վարչապետություն ենք ակնկալում, հարգելի մեր Նիկոլ ջան։ Մենք անտաղանդ գրողներ շատ ունենք, մեկով ավել կամ մեկով պակաս՝ բան չի փոխվի։ Հավատա։

Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր