«Երկու տարի շարունակ մասնակցում եմ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունները պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթներին, երկու տարի անընդմեջ հաղթող եմ ճանաչվում, բայց չեմ նշանակվում հաստիքին, վերջին անգամ առավելագույնը 100 միավորից հավաքում եմ 100, բայց պարզվում է դա կապ չունի և պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետի տղան, որը մրցույթի ամենաթույլ մասնակիցն էր ու միավորների ռեյտինգային համակարգում ամենավերջին տեղը զբաղեցնող մասնակիցը, սակայն ուներ Մաշադյան Ռաֆիկի դաբռոն, որն այդ մրցույթի հանձնաժողովի նախագահն էր և ստացավ այդ աշխատանքը:
Հավելեմ, որ ունեմ 2 բարձրագույն կրթություն. գերազանցությամբ ավարտել եմ Պոլիտեխնիկ և Ժող իստիտոտները, բայց իմ նմաններին, քանզի ես չունեմ ծանոթներ՝ թողնում են դրսում, իսկ իր 23 տարեկան լակոտը, որն ըստ պարզ մաթեմատիկական հաշվարկի պաշտոնին նշանակվելիս չի էլ ունեցել նույնիսկ մագիստրոսի կոչում, փոխարենը` «մորքուրի գանձն է» զբաղեցնում է դատախազի պաշտոն:
Հ.Գ Ահա, սա է կոռուպցիայի խորհրդանիշ Մաշադյան Ռաֆիկի մոտեցումը, մնացածը թողնում եմ Ձեր դատողությանը…»:
Հասմիկ Ադամյանի ֆեյսբուքյան էջից: