Ի՞նչ է 5G-ն, և ի՞նչ կփոխի այդ տեխնոլոգիան
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է 5G-ն, և ի՞նչ կփոխի այդ տեխնոլոգիան

Մեկը մյուսի հետևից թողարկվում են սմարթֆոններ, որոնք կարող են աշխատել 5G կապով: Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր սերնդի կապը, ե՞րբ է պետք սպասել այս նոր տեխնոլոգիային:

Ի՞նչ է 5G-ն:

5G-ն (fifth generation) 5-րդ սերնդի բջջային կապի կարճ անվանումն է: Այն գալիս է փոխարինելու 3G-ին և 4G-ին: Այս հասկացության մեջ են մտնում մի շարք տեխնոլոգիաներ, որոնցից շատերը հիմա դեռ մշակման փուլում են: Այդ տեխնոլոգիաների մշակումն ու թեստավորումը պետք է ավարտվի 2020 թվականին:

Ի՞նչ կփոխի 5G-ն:

5G-ի ներդրման առաջին և ամենակարևոր հետևանքը կլինի տվյալների փոխանցման արագության զգալի աճը: Նախնական փորձարկման ընթացքում արձանագրվել է 25.3 Գբիտ/վրկ արդյունքը: Եթե մենք խոսում ենք սովորական օգտատերերին սպասող իրական արագությունների մասին, ապա 5G-ով դրանք կհասնեն 10 Գբիտ /վրկ-ի:

Սա նշանակում է, որ Full HD ֆորմատով ֆիլմը հնարավոր կլինի բեռնել մի քանի վայրկյանում:

Համեմատության համար, այժմ 4G-ի առավելագույն արագությունը հազվադեպ է գերազանցում 100 Մբ/վրկ-ն:

5G-ն հատկապես օգտակար կլինի ուղիղ եթերների, վիրտուալ և լրացված իրականությամբ տեսանյութերի բարձր որակի համար:

Հինգերորդ սերնդի ցանցերի գլոբալ տարածումը, ամենայն հավանականությամբ, աստիճանաբար կհանգեցնի Wi-Fi-ի մահվանը: Ձեր սմարթֆոնը, պլանշետը կամ նոութբուքը միշտ և ամենուրեք ինտերնետից օգտվելու հնարավորություն կունենան, անկախ այն բանից, թե արդյո՞ք տարածքում կա ռոուտեր, թե՞ ոչ:

Ո՞ր սմարթֆոնները կօգտվեն 5G-ից

Ոչ բոլոր սմարթֆոնները կարող են աշխատել 5G-ով: Դրա համար պետք է ձեռք բերել նոր ֆլագմեններ: Այդ սմարթֆոնների ցանկում են, օրինակ՝ Xiaomi Mi Mix 3, Samsung Galaxy S10, Motorola Moto Z3, ZTE 5G, Huawei Mate Flex, Oppo F11 Pro, Nokia 10 և ևս մի քանի հեռախոսներ:

Սակայն սա չի նշանակвւմ, որ պետք է հրաժարվել արդեն թողարկված սմարթֆոններից: 5G տեխնոլոգիան շատ արագ է զարգանում, և հնարավոր է, որ գտնվեն լուծումներ բոլոր սմարթֆոնների համար: Բացի այդ, 5G-ից բացի, զարգանում է նաև 4G-ն, այնպես որ,  տվյալների շատ արագ փոխանակումը հասանելի կլինի բոլորին:

Ե՞րբ սպասել

Հիմա շատ երկրներում ուսումնասիրվում է 5G-ն: Մասնագետները նշում են, որ այս տեխնոլոգիան կգործի ավելի շուտ, քան սպասվում էր: Տեխնոլոգիայի ամբողջական գործածումը նախատեսվում է 2020 թվականի ընթացքում: Նշվում է նաև, որ Չինաստանում արդեն ավարտվել են տեխնոլոգիայի մշակումները: Այնտեղ սպասում են, թե երբ կթողարկվեն և շուկա դուրս կգան 5G սմարթֆոնները:

Սիրարփի Աղաբաբյան