Արա Գալոյան. «Կիրակի է: Լրահոսը խաղաղ է»
Advertisement 1000 x 90

Արա Գալոյան. «Կիրակի է: Լրահոսը խաղաղ է»

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից.

«Կիրակի է: Լրահոսը խաղաղ է։ Ոչ Ոստիկանությունն է հայտարարում, որ ԱԱԾ համագործակցության արդյունքում օպերատիվ տվյալներն իրացնելիս հերթական գյուղում հերթական խոշոր չարաշահումն է բացահայտել վերջին 8 տարում գյուղական համայնքի մի շարք պաշտոնատար անձանց կողմից մեկ ամբողջ զրո տասնմեկ մլն դրամ յուրացնելու փաստի առթիվ։ Ոչ էլ հարկային ծառայությունններն են բացատրում, թե ինչու ՀԷՑ-ը անցած տարի այդքան քիչ հարկ վճարեց նախանցած տարվա համեմատ։ Այնպես, որ վայելեք կիրակին ու կարդացեք Չարենց․
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով»:



Նման նյութեր