Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին շատ բան կփոխեր մեր երկրում։։ Հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց մարդիկ փորձում են հարցերը լուծել հացադուլի միջոցով, ավելին մեկ զոհ ունենեք որպես հացադուլի հետևանք և այս իրողությունը չի դառնում թիվ 1 խնդիր, առաջ չեն գալիս մարդու կամ մարդկային խնդիրները։
Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրում ամրացած անմարդկային մթնոլորտը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Վարչապետի այցը հացադուլի մեջ գտնվող մարդուն, մթնոլորտը փոխելուն ուղղված լավագույն քայլը կլիներ, ընդամենը մարդ լինելու կարևոր մի օրինակ (օրինակներ ունենք)։ Մշակույթի նախարարության տարածած հայտարարությունը կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի խնդրի և դրա հետ կապվախ հացադուլի շուրջ մարդկային չէ, ինչ որ օրենքներ ու դատարաններ են վկայակոչում, պատկերացում անգամ չունենալով, որ այդ ամեն ինչը ստեղծվել է մարդուն պաշտպանելու և ոչ թե պատժելու համար։ Սա մի հայտարարություն է լեցուն ատելությամբ և սպառնալիքով։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից: