«Անձերից վերացեք, երևույթները պարզաբանեք, ասեք՝ ինչու է շարունակվում էն բանը, որի վերացման համար պայքարվել է»
Advertisement 1000 x 90

«Անձերից վերացեք, երևույթները պարզաբանեք, ասեք՝ ինչու է շարունակվում էն բանը, որի վերացման համար պայքարվել է»

Հարգարժան սիրելիներ, առավոտ շուխուր ընգավ, որ 23-ամյա մի երիտասարդ պաշտոն է ստացել, ու արագ տարածվեց առաջին հերթին նրա համար, որ ինքը խծբ-ով է ընդունվել, որին շատ արագ հետևեց դատախազության մեկնաբանությունը և դատախազության մամլո խոսնակի հայտարարությունը, որը հիմնականում հետևյալն էր՝ թղթերով սաղ ճիշտա։

Հարգելի սիրելի մեկնաբանողներ, էտ նշանակումը ոչ թե տարածվեց նրա համար, որ բոլորը չուզող են ու բոլորը հենց էտ պաշտոնի համար էին ստեղծված ու դուք իրանց չեք տվել ու ոչ թե նրա համար, որ էտ անձի հանդեպ խնդիր ունեն, այլ նրա համար, որ հին բարքերը շարունակվում են։

Հին բարքեր, որոնք դուք խոստացել էիք, որ չի կրկնվի, ու էն մարդիկ ովքեր շուխուր են անում էն մարդիկ էին, ովքեր դրան հավատացել են ու պրոսպեկտների վրա շորեր փոշիացրել ու քաղմասային գազելներով 60 հոգով խկցվել։

Հասկացեք, իրանք էտ անձի հանդեպ բան չունեն, իրանք բան ունեն ԽԾԲ-ի ու նրա հանդեպ, որ էտ ոնց դառավ, որ էտ տղան էր հենց արժանի, թե չէ առաջ էլ էր թղթով սաղ տոչնի, ավելին՝ առաջ ավելի տոչնի էր, քան հիմա։

Էսքանը։ Անձերից վերացեք, երևույթները պարզաբանեք, ասեք՝ ինչու է շարունակվում էն բանը, որի վերացման համար պայքարվել է /ես չեմ պայքարել, դրա համար ինձ չեմ հաշվում/։

#սիրումեմբոլորիդ
#մորքուրիգանձեր

Ankakh Hayastan



Նման նյութեր