«Հարգելի վարչապետ, եթե ուզում եք տարբերվեք նախորդ իշխանություններից ու կանխեք արտագաղթը, սատար կանգնեք 350-ից ավելի ընտանիքներին». shamshyan.com
Advertisement 1000 x 90

«Հարգելի վարչապետ, եթե ուզում եք տարբերվեք նախորդ իշխանություններից ու կանխեք արտագաղթը, սատար կանգնեք 350-ից ավելի ընտանիքներին». shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 17-ին, SHAMSHYAN.com էին դիմել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Լուկաշին» թաղամասի բնակիչները, ովքեր խնդրում էին, որպեսզի իրենց խնդրի մասին անմիջապես տեղեկանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հտ զրույցում թաղամասի բնակիչներն ասում էին. «12 տարուց ավելի է՝ 100-ից ավելի ընտանիքներ բնակվում են այս անապատային վայրում։ Տարիներ առաջ օրինական սեփականաշնորհել ենք տարածքները, կանոնավոր կատարել ենք հողի հարկի վճարումներ։ Մեզ նախկին իշխանությունները խոստացան, որ մեզ միայնակ չեն թողնի այս անապատում, ու մենք էլ, հավատալով ու ոգևորվելով, սկսեցինք բնակություն հաստատել այս վայրում։

Նշված վայրով է անցնում բարձրավոլտ հոսանքը և երբ թղթերը մեզ էին հանձնում, չինովնիկները մեզ ասում էին, որ իրենք իրենց միջոցներով այդ վարձրավոլտ էլեկտրալարերը կհեռացնեն ավելի անվտանգ վայր, որպեսզի բնակիչներն արտակարգ իրավիճակում չհայտվեն, իսկ վտանգն ամեն օր կախված է բնակիչնրի գլխին։ Եթե այդ բարձրավոլտ էլեկտրալարերի տեղափոխման խնդիրը չլուծվի։ Էլ չենք ասում, որ թաղամասն ունի ջրի, կոյուղատարերի, ճանապարհների լուրջ խնդիրներ, սակայն այս պահին մեր միակ խնդիրն է, որպեսզի վարչապետ Ն. Փաշինյաը տեղեկանա այս խնդրի մասին ու վստահ ենք՝ եթե պատկան մարմինները ճիշտ զեկուցեն վարչապետին, ապա նա մեզ միայնակ չի թողնի, կսատարի մեզ, իսկ մենք հավատացել ու հավատում ենք վարչապետին ու վստահ ենք, որ նա տարբերվում է նախորդ իշխանություններից։

Նա և իր թիմը աշխատանքներ են կատարում, որպեսզի ներգաղթ լինի, իսկ եթե մեր խնդիրը չլուծվի, ապա կարող ենք պնդել, որ մենք խաբվել ենք։ Իսկ մենք չենք ուզում խաբված մնանք ու չենք ուզում արտագաղթենք»։

shamshyan.com