«Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ». Թեհմինա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է թիվ 12 պոլիկլինիկայի խնդրին:

«14.02.2019 թվականին պոլիկլինիկայի աշխատակիցների հրավերով ներկա եմ գտնվել տնօրենի կողմից հրավիրված ժողովին։ Պոլիկլինիկայից, ուղիղ հեռարձակմամբ, դիմել եմ քաղաքապետին՝ խնդրանքով, որ ևս մեկ անգամ ուսումնասիրեն կատարվելիքն, այնուհետև մակագրեն «հրաժարականի» դիմումը։ Այդ օրը նաև դիմումով դիմեցի քաղաքապետին՝ կցելով նաև տվյալ պոլիկլինիկայի աշխատակիցների դիմումն ուղղված քաղաքապետին և 214 ստորագրություն։ Այդուհանդերձ, փորձեցի նաև հանդիպել քաղաքապետի հետ՝ քննարկելու այդ պոլիկլինիկայի հետ կապված խնդիրներն ու ինձ մտահոգող որոշ հանգամանքներ։ Բայց… Քաղաքապետ ո՛չ ընդունեց ինձ, ո՛չ էլ արձագանքեց։

Պարո՛ն քաղաքապետ, որևէ մեկը հետայսու չփորձի մեզ մեղադրել գործընկերային մոտեցում չցուցաբերելու կամ չհամագործելու մեջ։

Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ու Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ինձ վստահեցրեցին, որ շուրջ մեկ ամիս առաջ տնօրենը ստացել է խիստ նկատողություն քաղաքապետի կողմից փաստաթղթային անճշտությունների հետ կապված և մեկ ամիս անց ստուգել են, որևէ բան չի փոխվել։ Որևէ ստուգում չի իրականացվել հաջորդիվ։

Պարո՛ն քաղաքապետ, ժողովրդավարություն բառը միայն ասելու համար չէ։ Լիահույս եմ, որ առջևում ի հայտ չեն գան հանգամանքներ առ այն, որ այդ աթոռը նախատեսված էր ինչ-որ մեկի կամ ինչ-որ մեկի հարազատի համար, իսկ ես դա վստահաբար կիմանամ, համոզված եղեք»։



Նման նյութեր