ՏՏ ոլորտի պատճառով դպրոցներում հնարավոր չի լինում աշխատանքի ընդունել բնագիտական առարկաների ուսուցիչների
Advertisement 1000 x 90

ՏՏ ոլորտի պատճառով դպրոցներում հնարավոր չի լինում աշխատանքի ընդունել բնագիտական առարկաների ուսուցիչների

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման տեմպերի վերաբերյալ ունեմ բավականաչափ սկեպտիկ վերաբերմունք, բայց դրա մասին չէ, որ ուզում եմ բարձրաձայնել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Խնդիրը նրանում է, որ եղած առաջընթացի զգալի մասն էլ արդեն 15 տարի է, ինչ ապահովում են ոչ թե մասնագետները, որոնք ի սկզբանե նախատեսել էին զբաղվել ՏՏ ոլորտով, այլ բնագիտական այլ ճյուղերում աշխատել պլանավորած մարդիկ, ինչի արդյունքում այժմ դպրոցներում հնարավոր չի լինում աշխատանքի ընդունել բնագիտական առարկաների ուսուցիչների։ Այն մարդը, որը դպրոցում կարող էր աշխատանքի ընդունվել և դասավանդել մաթեմատիկա, այժմ որևէ ծրագրավորման ֆիրմայում վաստակում է առնվազն 300.000 դրամ», – նշել է Գոգյանը:



Նման նյութեր