Մեր հարկային ծառայությունը հրապարակել է խոշոր հարկ վճարողների ցանկը։ Այն, որ «Գազպրոմ Արմենիան» ի տարբերություն նախորդ տարիների 1-ին տեղից նահանջել էր 3-րդ տեղ սպասելի էր։ Եվ՝ բացատրելի։
Զարմանալին «Հայաստանի էլեկտրացանցերի» վճարած հարկերի չափն է։ Նախորդ տարի սակագինը չի փոխվել։ Վերջին տարիներին Հայաստանում արտադրվում է 7․3-7․8 մլրդ կՎատժ էլեկտրաէներգիա։ Առաջին երեք «սպառողների» կազմը չի փոխվել։ Ամենաշատը բնակչությունն է սպառում (մոտ 25 %), երկրորդ տեղում արդյունաբերությունն է (մոտ 20%), երրորդ տեղում է կորուստներ կոչվածը (մոտ 10-11%)։
Անցած երեք տարիներին ՀԷՑ-ը տարեկան 16․5-22 մլրդ դրամ հարկ էր մուծում։ Իսկ նախորդ տարվա 22 մլրդ դրամի փոխարեն այս տարի մուծել է մոտ 12 մլրդը մի քիչ գերազանցող դրամ։ Խոշոր հարկատուների ցանկի մշտական երրորդ տեղից «ընկնելով» 11-րդ տեղ։
Կօգնե՞ք հասկանալ, թե ինչի արդյունք է սա։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից: