
1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության ականավոր պետական գործիչ և վերջին վարչապետ, 1921 թ. փետրվար-ապրիլ ամիսներին Անկախ Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեի ղեկավար-վարչապետ, 1921 թ. մայիս-հուլիս ամիսներին Լեռնահայաստանի Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը (1882-1969) պատմում է Առաջին հանրապետության հռչակման մասին: Վարչապետ Սիմոն Վրացյանն այս բացառիկ հարցազրույցը տվել է «Ազատություն» ռադիոկայանին 1960-ականներին: Տեսանյութում օգտագործվել են:
1919 թ. Հայաստան պաշտոնական այցով ժամանած Ամերիկյան զինվորական առաքելության օպերատորի նկարահանած կադրերը, ֆիլմի բնագիրը պահվում է ԱՄՆ-ի ազգային արխիվում (National Archives at College Park, Maryland):
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: