Պատգամավորի կինը՝ «Հրապարակում»-ի ղեկավար նշանակվելու մասին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Պատգամավորի կինը՝ «Հրապարակում»-ի ղեկավար նշանակվելու մասին. armdaily.am

Armdaily.am-ի տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կինը, «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Անի Բաղդասարյանը նշանակվելու է ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող «Հրապարակում» հեռուստածրագրի ղեկավար։ Մեզ հետ զրույցում Անի Բաղդասարյանը հերքեց լուրերի իսկությունը.«Դա ավելի շատ եղել է այսպես. «ԱՐ» հեռուստաընկերությունից դուրս եմ գալիս, քանի որ շահերի բախում կա։ Ինձ հարցրել են, թե ուր կգնաս, ես էլ պատասխանել եմ, որ այսպիսի գործ կա։ Ու արդյունքում նման տեղեկություն է տարածվել։ Բայց ինձ այդպիսի առաջարկ չի եղել։ Ինձ համար դա անակնկալ էր և այդ խոսակցությունները գնացել-հասել են «Հրապարակում» ծրագրի աշխատակիցներին։ Համենայնդեպս ինձ նման աառաջարկ չի եղել»։ Այն դիտարկմանը, թե եթե առաջարկ լինի, ապա կընդունի այն, Բաղդասարյանը նշեց.«Չեմ կարող ասել, հարցն արդեն ձևակերպվում է որպես խնամի-ծանոթ-բարեկամ բնութագրմամբ։ Ես արդեն 10 տարվա լրագրող եմ և այդ խոսակցություններն ինձ զարմացրեցին։ Ես առանց խնամի-ծանոթ-բարեկամի մինչև օրս «յոլա» էի գնում, հիմա 2 ամիս է ամուսինս դարձել է պատգամավոր ու պարզվում է, որ ինձ պետք են խնամի-ծանոթ-բարեկամներ»։ Նա նաև հավելեց, որ այս պահին չի կարող հստակ ասել, կընդունի, թե՝ ոչ. Կմտածի այդ ուղղությամբ։

Դուսյա Ղազարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armdaily.am