Փետրվարի 19-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 37 հասցեում գտնվող Րաֆֆու անվան դպրոցի շենքի արտաքին պատից քարեր են թուլացել և թափվել երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դպրոցի շենքի արտաքին պատից թափվել են երեսպատման սալիկներ (6 քմ). հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: