
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տուժող ոստիկանության աշխատակիցներից մեկը չի առարկել, որպեսզի ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի:
Դատական նիստին Լյուդվիգ Չալաբյանը գրավոր դիմում էր ներկայացրել դատավոր Մեսրոպ Մակյանին, որում նշված էր.
«Ես առարկություններ չունեմ, որպեսզի 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված համաներման օրենքը տարածվի քրեական գործով ամբաստանյալների նկատմամբ»:
Իսկ մյուս տուժող ոստիկանության աշխատակից Վլադիմիր Սիրեկանյանը դեմ էր համաներում կիրառելուն:
Ավելի վաղ, գործով տուժող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը իրենց բացասական դիրքորոշումն էին հայտնել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն։