«Մեղրի» ազատ տնտեսական գոտին որևէ առնչություն չունի ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտած դեպքի հետ
Advertisement 1000 x 90

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին որևէ առնչություն չունի ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտած դեպքի հետ

«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ, որը բացահայտելու մասին հայտարարել  է ՀՀ ոստիկանությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը ազատ տնտեսական գոտու  հարակից տարածքների մասին է, որոնք պատկանում են այլ իրավաբանական անձի։
Ուստի, լրատվամիջոցներին կոչ ենք անում այդ համատեքստում չշփոթել և չօգտագործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու անունը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ԱՏԳ-ի հեղինակության և հետագա գործունեության վրա»,- գրել է Օհանյանը: