
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան եւ Նոր Նորքի նստավար) դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվել են:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին դատարանից:
Հարությունյանն այսպիսով բավարարել է պաշտպանական կողմի երեկ ներկայացված միջնորդությունը:
Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված անձնական երաշխավորությունը, իսկ Հովսեփյանի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Նրանք մեղադրվում են բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար: